Բաքուն նեղացել է թուրք պատգամավորից․ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրանից ներողություն է պահանջել

Լուրեր

11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Հայկութ Էրդողդուից ներողություն է պահանջում՝ էներգետիկայի ոլորտում ադրբեջանա-թուրքական համագործակցության ու երկու երկրների նախագահների հասցեին հայտարարություններ անելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամանական ու եղբայրական հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու երկրների ղեկավարության համատեղ ջանքերի արդյունքում, թույլ են տվել Ադրբեջանին այսօրվա դրությամբ Թուրքիայում ներդնել ավելի քան 19 միլիարդ դոլար»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նշել է, որ Ադրբեջանը նշանակալի ներդրումներ է կատարել Թուրքիայի էներգետիկայի ոլորտում ՝ապահովելով նրա էներգետիկ անվտանգությունը։ Աբդուլլաևան նշել է, որ երրորդ ուժերի ոչ մի մանիպուլյացիա ի վիճակի չէ վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ CHP կուսակցության ներկայացուցիչը հակաադրբեջանական դիրքորոշում է ընդունում և անհիմն մեղադրանքներով փորձում ջուրը պղտորել։ Սակայն այդ փորձերն ապարդյուն են, քանի որ հայամետ քաղաքական գործիչների ոչ մի մանիպուլյացիա չի կարող ստվերել թուրք-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է նա։

Աբդուլլաևան նշել է, որ Բաքուն Էրդողդուից ներողություն է պահանջում իր հայտարարությունների համար։

«Ադրբեջանական կողմը CHP-ի պատգամավորից պահանջում է ներողություն խնդրել անհիմն մեղադրանքների համար։ Հակառակ դեպքում՝ մենք իրավունք ենք վերապահում այդ հարցը բարձրացնել իրավական հարթությունում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն է։

Էմմա Չոբանյան