Ինչո՞ւ պետք է ԱՊՊԱ-ի բարձրացված վճարը քաղաքացին տա․ արդյո՞ք պետությունն այստեղ անելիք չունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Փետրվարի 7-ից մեքենայի ապահովագրության վճարի հաշվարկման նոր համակարգ կգործի, ըստ որի՝ վարորդների մի մասի համար ԱՊՊԱ-ն կթանկանա, մի մասի համար՝ կէժանանա։

Քաղաքացիներից շատերը դժգոհ են ԱՊՊԱ համակարգից, փոխհատուցումների չափից ու նշում են, որ չեն պատրաստվում վատ որակի ծառայության համար ավելին վճարել։ Ապահովագրողների բյուրոն, որը կայացրել է այս որոշումը, հակադարձում է՝ ռեսուրսների խնդիր կա։

Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքացին ավելի վճարի ստացած ծառայության դիմաց, որից դժգոհ է, արդյո՞ք պետության միջամտության կարիքը չկա այստեղ։ Factօr TV-ի հետ զրույցում բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը նշում է, որ ի սկզբանե պետության փողերի հետ համակարգը որևէ առնչությւոն չի ունեցել։

«Պետական սուբսիդավորում ի սկզբանե չի եղել։ Ես չգիտեմ՝ այլ երկրներում ինչպես է։ Սովորաբար նման ձևով չի կարգավորվում հարցը։ Միգուցե, ինչ-որ ժամանակ պետությունն արել է որոշակի բաներ, բայց մենք պետական մարմին չենք, ուղղակի չենք կարող պահանջել կամ փորձել հարցն այդ ուղղությամբ լուծել։ Այսինքն՝ ի սկզբանե ոնց համակարգը ներդրվել է՝ ապահովադիրների միջոցներով հավաքագրվում է և հատուցումները տրամադրվում են դրա հաշվին, նույն տրամաբանությամբ էլ այս վերջին փոփոխություններն են արվել»,- ասում է նա։

Բյուրոյի ղեկավարը նաև անդրադառնում է ASWA համակարգի վերաբերյալ բողոքներին, ինչպես նաև հարցին, թե ինչու վթարից հետո մեղավոր կողմին որոշում է ոչ թե Ոստիկանությունը, այլ փորձագիտական խումբը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան