Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հարգելու ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի որոշումները Քավալայի գործի վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան չի հարգելու Եվրոպայի խորհրդին, եթե այն չի հարգում թուրքական դատարանները։ Այս մասին այսօր Ուկրաինա մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով բարերար Օսման Քավալայի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերադարձնելու որոշման մասին հարցին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

«Ես ասում եմ շատ պարզ ու հստակ՝ մենք չենք ճանաչի նրանց, ովքեր չեն ճանաչում մեր դատարանները։ Կա մեր դատարանների որոշումը, այդ դեպքում մեզ չի վերաբերում, թե ՄԻԵԴ-ը կամ ԵԽ-ն ինչ են ասում։ Մենք ակնկալում ենք, որ նրանք հարգեն մեր դատարանները։ Եթե նրանք հարգանք չցուցաբերեն մեր դատարանների նկատմամբ, մենք նույնպես չենք հարգի նրանց դատարանները»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ փետրվարի 2-ին Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշեց դիմել ՄԻԵԴ-ին այն հարցով, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ազատ չարձակելով Քավալային։

Նշենք, որ թուրքական դատարանն Օսման Քավալային մեղադրում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Հենց նրա ձերբակալման պատճառով էր Անկարայի ու արևմտյան մի շարք երկրների միջև սկանդալ առաջացրել, երբ վերջիններս պահանջել էին ազատ արձակել Քավալային։

Էմմա Չոբանյան