«Չարենցավանում կարում են չստիկներ, խալաթներ և սրբիչներ». Քերոբյանը` ներդրումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վերջին ամիսներին եվրոպական երկրների ընկերությունների հստակ երևացող միգրացիա կա, որոնք իրենց գործարանները տեղափոխում են Չինաստանից դեպի ավելի մոտ ռեգիոններ, այդ թվում՝ նաև Հայաստան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Օրինակ, Չարենցավանում հիմա իտալական խոշոր՝ «Լաբոտեկա»  ընկերության կողմից տեքստիլ արտադարամաս է հիմնվել:

«Լաբոտեկա» ընկերությունը հյուրանոցային տեքստիլի ամենախոշոր և լյուքս կատեգորիայի ապրանքի մատակարարներից է, որն այժմ Չարենցավանում կարում է հյուրանոցային  խալաթներ, սրբիչներ, չստեր և այլն: Խնդիրը կայանում է նրանում, որ հիմա ԵՄ-ում ներդրվել է մաքսային վճարի մի տեսակ և Չինաստանից ներմուծված ապրանքի վրա կա հավելյալ հարկ:

Հաշվի առնելով նաև այն, որ Չինաստանից նաև առաքման տրանսպորտային ծախսն է բարձր, ուստի Չինաստանում արդեն արտադրելը դարձել է ոչ այդքան գրավիչ, որքան նախկինում, հետևաբար, այդ արդյունաբերական միգրանցիան կա, և հիմա մենք հաճախ ենք հանդիպում գործարարների, որոնք քննարկում են իրենց արտադրությունները Չինաստանից Հայաստան տեղափոխելու հարցը»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: