ԱՄՆ Պետդեպը Թուրքիային քննադատել է վերջին հակամարտություններում ներգրավվածության և ռուսական C-400-ներ գնելու համար

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել է իր խիստ առարկությունները Թուրքիայի կողմից ռուսական C-400 պաշտպանական համակարգերի ձեռքբերման հարցում և քննադատել Անկարային՝ «վերջին մի շարք հակամարտություններում ներգրավվածության» համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակիցն է, որի հետ մենք կիսում ենք բազմաթիվ ռազմավարական շահեր։ Միաժամանակ, կան ոլորտներ, որում Պետքարտուղարությունն անհամաձայնություններ ունի։ Անկարայի ներգրավվածությունը վերջին որոշ հակամարտություններում օգտակար չէ և խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը»,- գրել է Պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ի պատասխան ծագումով հույն ամերիկացի կոնգրեսական Քրիս Պապպասի հարցի։

«Պետքարտուղարությունը շարունակում է իր խիստ անհամաձայնությունը հայտնել C-400-ներ ձեռք բերելու՝ Անկարայի որոշման հետ և զգուշացնում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի հետագա գնումները կարող են հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների»,- ասվում է բյուրոյի ներկայացուցչի պատասխանում։ 

Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա՝ իր արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թիրախներին համապատասխանեցնելու համար։

Ինչ վերաբերում է նոր F-16 կործանիչների ու արդիականացման սարքերի գնման վերաբերյալ Անկարայի դիմումին ԱՄՆ կառավարության պատասխանին, նամակում ասվում է, որ «Պետքարտուղարությունը դեռ հնարավոր վաճառքը դիտարկելու վաղ փուլում է»՝ հավելելով, որ «ցանկացած վաճառք պահանջում է Կոնգրեսի ծանուցում, եթե այն հաստատեն»։

Էմմա Չոբանյան