Նազարբաևը զրկվել է Ղազախստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն այսօր կողմ են քվեարկել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունվարի 27-ին Սենատի՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ մտցնել «Հանրապետության սահմանադրական որոշ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում։ Որպեսզի նոր օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

2000 թվականին նույն օրենքում մտցվել էր Էլբասի կարգավիճակը, իսկ Նազարբաևի հետ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները համակարգելու անհրաժեշտությունն օրենսդրորեն հաստատվել էր 2010 թվականին։

Սահմանադրական օրենքում փոփոխություններ են նախատեսվում նաև «Առաջին նախագահի մասին» հոդվածում։ Դրանք Նազարբաևին զրկում են Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի և երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Միաժամանակ, նախկին նախագահը մնում է հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ և պահպանում է կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։

Տաթև Ֆռանգյան