Փաշինյանը սեպտեմբերի 27-ին խոսեց տարածքների հանձնման մասին, բոլորը նստած տեղից գոռում էին՝ «Ո՛չ». Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում քննադատության է ենթարկել իշխանությանը մասնավորապես արցախյան համակմարտության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: «Միայն նախկիններին վարկաբեկելու համար գնացել են ավանտյուրայի»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը ուզում էր բանակցությունները սեփական կետից սկսել, սակայն անհաջողության մատնվեց:

Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց, որ Սարգսյանի առաջ քաշած այս թեզերը ընդամենն արդարացումներ էին, բայց անհաջող արդարացումներ, որովհետև նրա ամեն հաջորդ միտքը նախորդի ժխումը կարծես լիներ:

«Սերժ Սարգսյանը 2018-ին ԱԺ-ում հայտարարել է, որ բանակցային փակուղում են և լուծում չկա: Աելին՝ նա հասկանում է, որ իր բանակցածը հասցնելու է մի կետի, որ  պատերազմն անխուսափելի է լինելու: Ըստ էության՝ ստեղծվել է իրվաիճակ, որ նա ծանոթացել է փաստաթղթերին, ըստ որոնց՝ կա՛մ պետք է հանձնել հողերը, կա՛մ պետք է լինի պատերազմ:

Մեր շխանությունը հուսահատ փորձեր է կատարել՝ ա) պատերազմ չլինելու և բ) հնարավոր պատերազմի պարագայում հաջողության հասնելու համար»,- նշեց Պապոյանը:

«Գնացել բանակցել են հողեր հանձնելու շուրջ, եկել այստեղ «ոչմիթիզականությունից» են խոսել: Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրենց բանակցածը բերել ինչ-որ հուն, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անդառնալի կետի են հասցրել, ու պատերազմը անխուսափելի է դարձել, ապա պատրաստ լինենք պատերազմին»,- նշեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին խոսեց տարածքների հանձնման մասին, բոլորը նստած տեղից գոռում էին՝ «Ո՛չ»:

Մանրամասները՝ տեսանյութում: