Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Աֆրինի բնակչության դրությունը ավելի է վատացել

Լուրեր

08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող խորհուրդը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում։ Ըստ խորհրդի հայտարարության՝ Աֆրինում ավելի է վատացել տեղի բնակչության դրությունը։  Թուրքերի ռազմական գործողությունների հետևանքով տեղի բնակչությունը  ստիպված է եղել լքել տները և հեռանալ այլ շրջաններ. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվել է  նաև, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների գործողությունների հետևանքով ավելի է դժվարացել հումանիտար օգնության տրամադրումը Սիրիային, ինչից մեծապես անհանգստացած է Եվրամիությունը։ Նշվել է, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի միջազգային կառույցներն անարգել կարողանան օգնություն տրամադրել Սիրիային։

Այս քննադատությանը պատասխանել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը։

Վերջինս իր «Twitter»-ի էջում գրել է.

«Եվրամիության հայտարարության մեջ չկան քաղաքական սկզբունքներ և անհրաժեշտ պատասխանատվություն Սիրիայի ժողովրդի առջև։ Կա միայն Թուրքիայի նկատմամբ հանդիմանություն։ Մենք հոգնեցինք լսել ԵՄ-ի հայտարարությունները, որոնք ուղղված են քաղաքական սկզբունքներ և խիղճ ունեցող Թուրքիայի դեմ»։