ԼՂ հակամարտության գործընթացը մենք պետք է ուղղորդենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում․ Շալենբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ. խոսքը առաջին հերթին գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել: Մյուս կարևոր խնդիրը միջազգային կառույցների մուտքի արգելափակումն է Արցախ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի հանգուցալուծումը: Այսօրվա ասուլիսի ընթացքում այս հարցին Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատասխանեց. «Ես հավատում եմ, և մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ, Մինսկի խմբի համանախագահությունը, և ինչ էլ լինի, պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ-ի շրջանակներում: Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները, որ կամք դրսևորեն՝ առաջ գնալու այդ ուղիով: Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»,- ասաց ավստրիացի նախարարը՝ նշելով, թե ի տարբերություն նախորդ ամառվա, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։

«Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամությունը, դրա համար քաջություն է պահանջվում», – ասաց Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն է տեսնում:

Մանրամասները՝ տեսանյութում: