Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է «Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելու» համար, սակայն բանակցությունների պատրաստակամություն է հայտնել

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Վաշինգտոնը մերժել է Մոսկվայի երեք հիմնական պահանջները՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից, Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային համակարգերի տեղակայումից և դաշինքի ենթակառուցվածքների վերադարձից մինչև 1997 թվականի իրավիճակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է Մոսկվային «պատերազմի մեջ ներքաշելու և իրավիճակը որպես նոր պատժամիջոցների պատրվակ օգտագործելու» համար, սակայն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները կօգնեն հաղթահարել ճգնաժամը, թեև, ինչպես խոստովանել է Պուտինը, դրանք հեշտ չեն լինի։

ՌԴ ղեկավարը նաև ասել է, որ դեռ պատրաստ չէ բացահայտել Ռուսաստանի արձագանքը հունվարի 26-ին եվրոպական անվտանգության Մոսկվայի առաջարկների շուրջ ԱՄՆ-ի պատասխանին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել է, որ պատասխանի հաստատումը մոտենում է ավարտին, և այն շուտով կներկայացվի նախագահին՝ ուսումնասիրության համար։

Մոսկվան պնդում է, որ արևմտյան երկրները պատասխանեն հարցին, թե ինչպես են պատկերացնում անվտանգության անբաժանելիության հանդեպ իրենց հավատարմությունը։ Ընդ որում, Ռուսաստանն ընդգծում է, որ սպասում է ոչ թե ՆԱՏՕ-ի ընդհանուր պատասխանին, այլ առանձին պարզաբանումների արևմտյան երկրներից։

«Մենք ակնկալում ենք օպերատիվ արձագանք։ Մենք նաև ելնում ենք այն հանգամանքից, որ այս հաղորդագրությանը պետք է արձագանք լինի ազգային մակարդակով, քանի որ նշված պարտավորություններն ընդունվել են յուրաքանչյուր պետության կողմից առանձին-առանձին, այլ ոչ թե ինչ-որ միության կամ դաշինքի անունից»,- ասվում է հաղորդագրության տեքստում, որը երեքշաբթի երեկոյան հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Մինչ այդ, Կիև այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Մոսկվային, որ Բրիտանիան և իր դաշնակիցները պատժամիջոցներ կսահմանեն ՌԴ-ի դեմ այն պահին, «հենց որ ռուսական առաջին ճտքակոշիկը մտնի ուկրաինական տարածք»։

Մեծ Բրիտանիայի վարչապետը կարևորել է Կրեմլի հեռանալը վտանգավոր գծից, որը սպառնում է ռազմական աղետի թե՛ Ռուսաստանի, թե՛ աշխարհի համար։

Հավելենք, որ Բորիս Ջոնսոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված էր երկուշաբթի, սակայն Ջոնսոնը, ըստ տեղեկությունների, ստիպված է եղել այն տեղափոխել չորեքշաբթի:

Տաթև Ֆռանգյան