Բաքվում Թուրքիայի դրոշը պոկելու համար ադրբեջանցի ակտիվիստը մեկ ամսով կալանավորվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի Նիզամիի շրջանային դատարանն ադրբեջանցի ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովին դատապարտել է մեկամսյա վարչական կալանքի՝ «Թուրքիայի պետական դրոշի նկատմամբ անհարգալից  վերաբերմունքի դրսևորման համար»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դատավճռի՝ Իսմայիլովը 30 օրվա վարչական կալանքի է դատապարտվել Ադրբեջանի վարչական օրենսգրքի 535,1 հոդվածով (ոստիկանության կամ զինծառայողի՝ հասարակական կարգը պաշտպանելու իր պարտականությունները կատարելիս օրինական պահանջին անհնազանդությունը)։

Նշենք, որ Իսմայիլովը ձերբակալվել էր հունվարի 29-ին այն բանից հետո, երբ հասարակական վայրում պոկել էր Թուրքիայի պետական դրոշը։ Հունվարի 28-ին ակտիվիստը Բաքվի մետրոյի «Նեֆտչիլար» կայարանի մոտ գտնվող ռեստորաններից մեկի դիմաց ձողի վրայից պոկել էր թուրքական դրոշը։ Սա բուռն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։

Իրավապաշտպան Ֆիքրեթ Ջաֆարլին լրատվամիջոցներին ասել է, որ ակտիվիստը պատմել է իր արարքի պատճառների մասին։

«Ֆուադը պատմել է, որ դա արել է գիտակցաբար։ Նա հայտարարել է, որ թուրքական և ադրբեջանական դրոշները հավասարապես թանկ են, և պոկելով Թուրքիայի դրոշը՝ ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել մի շարք լուրջ խնդիրների վրա։ Նրա խոսքով՝ Սուրախանում գիշերային բարերի, հաստատությունների տերերը փակցնում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները՝ փորձելով թաքցնել իրենց անբարոյական գործողությունները»,- ասել է Ջաֆարլին։

Հավելենք, որ Իսմայիլովը Ադրբեջանում ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ լինելով ընտրական հանձնաժողովի անդամ՝ հրապարակել է 2020 թվականի փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների խախտումների տեսանյութը։ Երեք րոպեանոց տեսանյութում երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով հեռացնում Իսմայիլովին կայարանից, մինչդեռ լսվում են լցոնումների մասին բղավոցներ։

Միաժամանակ, ընտրություններից հետո նա ԿԸՀ-ի դիմացի շենքի պատին գրառում է թողել՝ բողոքելով ընտրությունների վերաբերյալ դիմում-բողոքների կանխակալ քննարկման դեմ։ Դրա համար նրան մի քանի ժամ ձերբակալել էին, հետո ազատ  արձակել։ 2020 թվականի մարտի 9-ին, սակայն, նա երկու ամսով կալանավորվել է՝ թմրանյութերի օգտագործման մեղադրանքով, հետո՝ նույն թվականի մայիսի 22-ին, նույն մեղադրանքով դարձյալ երկու ամսով կալանավորվել։ Իրավապաշտպանները նշում են, որ Իսմայիլովին հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։

Էմմա Չոբանյան