Վանեցյանին ԱՄՆ-ում Փելոսիի հետ հանդիպմանը չընդգրկելու մեջ դիտավորություն չի եղել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Ես կարծում եմ, որ դա այլևս ակտուալ չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ այցը չեղարկելուն:

Նշենք, որ Ա.Վանեցյանը պարզաբանել էր, որ իրեն վերջին պահին են տեղեկացրել , որ չի մասնակցելու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը:

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկություն ուներ անձամբ Փելոսին տեսնել և նրա հետ զրուցել, դա ուրիշ խոսակցություն է, բայց եթե քաղաքական գործչի գործունեության հարց է, դա այլ հարց է: Իրականությունն այն է, որ քովիդի պատճառով պատվիրակության կազմը կրճատվել է, այդ պատճառով 1-2 հոգով ենք ներս մտնել, որևիցե դիտավորություն տեղի չի ունեցել, ես կարծում եմ պետք չէ դրա վրա կենտրոնոնալ»,- պարզաբանեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի դիտարկմամբ՝ ընդդիմությունն ինքն իրեն մեկուսացնում է կարևոր գործընթացներից. «Ես բոլոր հրավերն անում եմ, նրանք, տարբեր պատճառաբանություններ բերելով, հրաժարվում են: Հաճախ լինում է, երբ ես ինքս զանգում եմ ընդդիմադիր պատգամավորներին և առաջարկում եմ մասնակցել, իրենց ոգևորվում են, հետո ասում են՝ խմբակցությունից թույլ չտվեցին: Եթե մարդն ուզում աշխատել, ուրեմն աշխատում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: