Մեկ ամսում արգելափակումից դուրս է բերվել 442 տրանսպորտային միջոց

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Այսօր՝ հունվարի 31-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով են հանդես եկել ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Փրկարար ծառայության տնօրենի զեկույցի համաձայն՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք է անցկացվել: 10 փրկարարական ծառայող Արագածոտնի մարզում մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուժերով կազմակերպված «Որոնողափրկարարական տեխնոլոգիաների կիրառումը ձնահյուսի ժամանակ» թեմայով դասընթացին: Մշակվել է ՀՀ պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2022 թվականի պլան-ժամանակացույցը: ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով տաքացման կետերն արձագանքել են 176 դեպքի, օգնություն է ցուցաբերվել 863 քաղաքացու և արգելափակումից դուրս է բերվել 442 տրանսպորտային միջոց:

ԱԻ նախարարը հորդորել է զգոն լինել, պահպանել հակահամաճարակային կանոնները, պարտականությունների կատարումը շարունակել մեծ պատասխանատվությամբ:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք փրկարար ծառայողների շնորհել է կոչումներ, կայացել է պարգևատրման արարողություն: ՀՀ ՊՆ հրամանով՝ ՀՀ զինված ուժերի հետ սերտ համագործակցության և Հայոց բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ «Մարշալ Բաղրամյան» մեդալով են խրախուսվել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանը, «Դրաստամատ Կանայան» մեդալով՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ Վիգեն Մկրտչյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Վիլեն Օվչյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ վարորդ Ռուբեն Բեսալյանը, «Նելսոն Ստեփանյան» մեդալով՝ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Սևակ Սահակյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ Վահագն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ վարորդ Գևորգ Հարությունյանը: