Հայ խաղաղապահները պարգևատրվել են
Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։