Ինչո՞ւ են քանդվել Տաթև-Աղվանի ճանապարհի որոշ հատվածներ․ ՏԿԵՆ-ի պատասխանը Factor.am-ի հարցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ավտոճանապարհի որոշ հատվածներում թերություններ են հայտնաբերվել։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ հավելելով, որ ճանապարհները դեռևս չեն ընդունվել շահագործման։

Ըստ նախարարության՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ճանապարհային երթևեկության պայմաններում, իսկ երթևեկությունը բավականին ինտենսիվ և ծանրաբեռնված է եղել, ինչն էապես ազդել է աշխատանքի կատարման ընթացքի վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհն ասֆալտապատված է, սակայն 25-ից 68-րդ կմ-ն ընկած հատվածում հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 2020-2021 թվականներին, և այն դեռևս շահագործման հանձնված չէ։

25-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում որոշակի թերություններ են հայտնաբերվել հիմնանորոգված ճանապարհային պատվածքի և կողնակների վրա։  37-ից 55-րդ կմ-ն ընկած հատվածում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրման աշխատանքներ։

55-ից 68-րդ կմ-ն ընկած հատվածում հայտնաբերվել են որոշակի թերություններ հիմնանորոգված ճանապարհային պատվածքի վրա, և ճանապարհը չի ընդունվել շահագործման։

Խնդրահարույց ճանապարհահատվածներում աշխատանքները պարտավոր է իրականացնել կապալառու կազմակերպությունը՝ բացառապես իր հաշվին։ Գարնանը, երբ եղանակային պայմանները թույլ տան, կապալառու կազմակերպությունը պետք է վերացնի ներքին շերտի վրա առկա թերությունները, որից հետո կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։

Շահագործման ընդունելուց հետո ճանապարհը 3 տարի գտնվելու է երաշխիքային սպասարկման ժամկետում։ Այդ ժամանակահատվածում ի հայտ եկած թերությունները կապալառու կազմակերպությունները պարտավոր են վերացնել սեփական միջոցներով, և միայն դրանից հետո ճանապարհը կընդունվի շահագործման։

Հավելենք, որ սեպտեմբերին, երբ Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել իրանցի բեռնափոխադրողներին և տուրք պահանջել, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն պատասխանել մեր գրավոր հարցմանն այն մասին՝ արդյո՞ք անորակ շինարարության համար որևէ մեկը պատասխանատվություն կրելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան