ՄԱԿ-ը հայտնել է Աֆղանստանում ավելի քան 100 մարդու մահապատժի մասին՝ չնայած հայտարարված համաներմանը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՄԱԿ-ը ստացել է «արժանահավատ տեղեկություններ», որ Աֆղանստանի տապալված կառավարության, անվտանգության ուժերի և միջազգային զորքերի հետ աշխատող ավելի քան 100 անդամներ սպանվել են այն բանից հետո, ինչ օգոստոսի 15-ին թալիբները գրավել են Աֆղանստանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ մահերի «ավելի քան երկու երրորդը» եղել է թալիբների կողմից արտադատական մահապատիժների հետևանք՝ չնայած նախկին կառավարության և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ կապ ունեցած անձանց համար հայտարարված «ընդհանուր համաներմանը»:

Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելությունը նաև «արժանահավատ տեղեկություններ է ստացել առնվազն 50 մարդու արտադատական սպանությունների մասին, որոնք կասկածվում էին ԻԼԻՊ-ի հետ կապերի մեջ»:

Բացի այդ, ՄԱԿ-ի առաքելությունը ստացել է արժանահավատ տեղեկություններ նախկին կառավարության և կոալիցիայի անդամների «հարկադիր անհետացումների և այլ խախտումների մասին, որոնք ազդում են կյանքի իրավունքի և ֆիզիկական անձեռնմխելիության վրա»:

«Իրավապաշտպանները և լրատվամիջոցների աշխատակիցները նույնպես շարունակում են ենթարկվել «հարձակման, ահաբեկման, ոտնձգությունների, կամայական ձերբակալությունների, դաժան վերաբերմունքի և սպանության», – ասել է Գուտերեշը:

Ութ քաղաքացիական ակտիվիստ սպանվել է, այդ թվում՝ երեքը՝ թալիբների կողմից, երեքը՝ «Իսլամական պետության» ծայրահեղականների, իսկ 10-ը ժամանակավորապես ձերբակալվել է, ծեծի և սպառնալիքի ենթարկվել թալիբների կողմից։ Երկու լրագրող սպանվել է, մեկը՝ ԻԼԻՊ-ի զինյալների կողմից, իսկ երկուսը վիրավորվել է անհայտ զինված անձանց կողմից:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը փաստագրել է ժամանակավոր ձերբակալությունների, ծեծի և ահաբեկման սպառնալիքների 44 դեպք, որոնցից 42-ը՝ թալիբների կողմից։

Իր հերթին, «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հերքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պնդումները, թե սպանությունների մեղավորը թալիբներն են։

Տաթև Ֆռանգյան