Մեծ Բրիտանիան խոստանում է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ուկրաինա ներխուժելու դեպքում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Մեծ Բրիտանիան կուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ «հետագա գործողությունների» դեպքում։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում նոր սահմանափակող միջոցները կանդրադառնան «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող» բիզնեսների և անհատների վրա։ Այս մասին հայտարարել է Գանձապետարանի գլխավոր քարտուղար Սայմոն Քլարկը Sky News-ի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Քլարկը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների առումով ավելի վճռական է գործում, քան ԵՄ շատ երկրներ։

«Brexit-ից հետո Բրիտանիան հանդիսանում է Պուտինի վարչակարգի գործողությունների առաջատար հակառակորդներից մեկը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Սայմոն Քլարկը հերքել է մեղադրանքները, թե Լոնդոնը վտանգի է ենթարկվում՝ Ռուսաստանից Բրիտանիա հոսող կեղտոտ փողերի պատճառով։ Երբ հարցազրուցավար Քեյ Բերլին Քլարկին հարց է ուղղել ռուսական և բրիտանական քաղաքացիություն ունեցող նախկին բանկիր Լյուբով Չերնուխինայի և Ռուսաստանից այլ դոնորների կողմից «Պահպանողական կուսակցությանը» կատարած նվիրատվության մասին, Քլարկը պատասխանել է. «Ոչ ոք ռուսներից փող չի վերցրել»:

«Եկեք պարզենք իրավիճակը. նվիրատվություն անելու համար դուք պետք է լինեք Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Բոլոր նման նվիրատվությունները հայտարարագրված և պատշաճ կերպով ստուգված են»,- ասել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ «ոչ մի անօրինական բան չկա նրանում, որ որևէ գործարար կապեր է ունենում որևէ երկրի հետ, եթե, իհարկե, նրա կարողությունը ձեռք է բերվել օրինական ճանապարհով»։

«Ինչպես են նման գործարարները որոշում ծախսել իրենց գումարը՝ դա իրենց գործն է»,- հավելել է Միացյալ Թագավորության գանձապետարանի գլխավոր քարտուղարը:

Սպասվում է, որ այս շաբաթ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կներկայացնի Ռուսաստանի ֆինանսական շահերի դեմ պատժամիջոցները խստացնելու ծրագիրը։

Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են Կրեմլին, որ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կկիրառեն, եթե Մոսկվան որոշի ներխուժել Ուկրաինա։

Մինչ այդ, Nikkei Asia լրատվականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է փետրվարի կեսերին նախատեսված այցը Ճապոնիա։

«Ջոնսոնի համար այս ուղևորությունը դժվար է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունն աճում է Ուկրաինայի շուրջ»,- գրում է հրատարակությունը:

Լրագրողների տվյալներով՝ ստեղծված իրավիճակում Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը համատեղ ընդունել են Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները։

Տաթև Ֆռանգյան