«Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը՝ Մատենադարանում

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Ֆորումի մասնակիցներին ողջունել է  ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը ողջ աշխարհում արժեհամակարգային փոփոխությունների փուլում են գտնվում. « 21-րդ դարն իր հետ բերում է արժեքային դինամիկ փոփոխություններ և կրթության համակարգը դրան արձագանքելու պատրաստի դեղատոմսեր չունի: Նախորդ դարաշրջանում ձևավորված մրցակցային համակարգին փոխարիենլու է գալիս համագործակցային համակարգը, որի հիմքում ոչ թե մրցակցության միջոցով բոլոր ասպարեզներում լավագույնին և ուժեղին գտնելու սկզբունքն է, այլ նույն նպատակի համար քայլեր ձեռնարկողների ներուժի համախմբման, ռեսուրսների կենտրոնացման և հզորացման գաղափարը: Սա մեզ համար լավ հնարավորություն է. լինելով փոքր երկիր պետք է կարողանանք ստեղծել բաց պլատֆորմ և Հայաստանը դիտել որպես մեկ միասնական գիտակրթական տարածք, որտեղ յուրաքանչյուրը ստեղծելով արժեք՝ օգնում է նաև մյուս հաստատությանը՝ ցանցային համալսարանի ձևաչափով համագործակցելով նրանց հետ»:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շրջանառության փուլում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով որակի ապահովման լուրջ մեխանիզմներ են նախատեսվում. «Օրինագծի հանրային քննարկումների ժամանակ որակի ապահովման հարցերը բավարար հանրային հնչողության չստացան: Ցավոք, հանրային ուշադրությունը կենտրոնացավ ավելի երկրորդական հարցերի վրա: Մինչդեռ նախագծով արմատապես փոխվում են կրթության որակի ապհովման նախկին պատկերացումները, մասնավորապես, խնդիր է դրվում ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կատարել ծրագրային հավատարմագրման, որն ենթադրում է մասնագիտական մեծ աշխատանք: Նախագծով մագիստրոսական և ասպիրանտական կրթության ծրագրերում օտար լեզվով մասնագիտական դասընթացների պահանջ է դրվում:  Սրանք լուրջ քայլեր են գիտության զարգացման և բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

 Նշենք, որ որակի ապահովման շահակիցների 8-րդ ֆորումին մասնակցում են ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիներ, փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից: