«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մեկնարկել են Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ այն վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։

Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։

Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Իր խոսքում նա գերազանց է գնահատել Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսում։

Նախարար Վահան Քերոբյանը Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում կարևորել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, տնտեսական հետաքրքրությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ընդգծել է նախարարը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած ցուցահանդեսի այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

Հայկական երաժշտությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել բազմազգ հանդիսատեսի կողմից։

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ: