«Մինչև հիմա վախից դողում եմ»․ Գյումրու թատրոնի մոտ շների ոհմակը հարձակվել է երիտասարդ աղջկա վրա

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այսօր` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրու դրամատիկական թատրոնի հարակից տարածքում շների ոհմակը հարձակվել է «Գյումրու երիտասարդներ տան» 24-ամյա աշխատակցուհի Մարիամ Հակոբյանի վրա։

Վերջինս սեփական տների արանքով գնացել է աշխատավայր՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»։ Մարիամի ինքնազգացողությունը վատացել էր, վախից երկար ժամանակ չէր կարողացել խոսել։

Factor.am-ի հետ զրույցում Մարիամ Հակոբյանը պատմեց, որ միշտ այդ ճանապարհով է գնացել աշխատավայր՝ ուշադրություն չդարձնելով թափառող շներին, նրանց թիվը ոչ մի անգամ այդքան շատ չի եղել։

«Միշտ այդ ճանապարհով եմ գնում-գալիս, իմ հիմնական ճանապարհն է։ Եղել են դեպքեր, որ շներն առաջ են եկել, ուշադրություն չեմ դարձրել։ Այս անգամ այդ հատվածում սառույց էր, դանդաղ անցնում էի, որ հանկարծ չընկնեմ վայր, մեկ էլ վեր թռա շների հաչոցներից։ Տեսնեմ ագրեսիվ՝ հաչելով վրա են տվել ինձ։

Մեկը հարձակվեց, 7-8 շուն միացան, տեսնեմ ոտքերիս մոտ են հասել ու փորձում են թռչել, կծել։ Ինչ ձևի եմ ճչացել, մի մարդ կար մոտակայքում, քարերով խփեց, առաջ եկավ դեպի ինձ ու ծեծեց մոտակա տան պատուհանը։ Բնակիչները դուրս վազեցին, ինձ ներս տարան, էլ չեմ հիշում ինչ է կատարվել, գիտեմ, որ ինքնազգացողությունս շատ վատ էր, չէի կարողանում խոսել։ Ինձ հասցրին աշխատավայր, հանգստացնող դեղեր տվեցին, խմեցի, հիմա էլ լարվածությունից անընդհատ դողում եմ։ Այնտեղ, որտեղ ես եմ բնակվում, աղբամանի մոտ միշտ լիքը շներ կան, բայց երբեք ուշադրություն չեմ դարձրել, չէի պատկերացնում, որ մի օր կհարձակվեն իմ վրա, սարսափահար կանեն»,- ասաց Մարիամ Հակոբյանը։

Օրերս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև թափառող շների հարցը՝ նշելով, որ այն պիտի կանոնակարգրել, քանի որ սպառնալիք են մարդկանց համար։ Մարզպետը, սակայն, շեշետել է, որ սա չի նշանակում, թե ինքը կողմ է կենդանիներին դաժանաբար ոչնչացնելուն։

Արմիկ Մովսիսյան