Ավարտական փուլում են Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի շինաշխատանքները
Ավարտական փուլում են Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձոր քաղաքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները. տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայության լրատվական ծառայությունից:
Կենտրոնը, որն սպասարկելու է համայնքի շուրջ 16000 շահառուի, գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով՝ ապահովելով սոցիալական ծառայությունների հասցեական և արագ մատուցում: