Նազարբաևը հեռացավ Ղազախստանի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից․ նոր նախագահ է ընտրվել Տոկաևը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ղազախստանի իշխող «Նուր Օթան»-ի համագումարի մասնակիցները երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ընտրել են կուսակցության նախագահ։ Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կուսակցության արտահերթ՝ 21-րդ համագումարի որոշմամբ՝ միաձայն «Նուր Օթան» կուսակցության նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը»,- ասվում է թվիթերում նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Տոկաևի թեկնածությունն այդ պաշտոնում առաջարկել է Ղազախստանի առաջին նախագահը, որը մինչ օրս զբաղեցնում էր իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Օրակարգի համաձայն՝ նիստում նաև քննարկվելու է կուսակցության կանոնադրության և քաղխորհրդի փոփոխությունները։

Ղազախստանի իշխող կուսակցության արտահերթ համագումարն աշխատանքները սկսել է երկրի ղեկավար կազմի մասնակցությամբ՝ առցանց ձևաչափով։ Նշվում է, որ համագումարին տեսակապի միջոցով մասնակցում են երկրի ղեկավարությունը, քաղխորհրդի անդամները, մարզային թևերի ներկայացուցիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ։

Նազարբաևի՝ կուսակցության ղեկավարման լիազորությունները Տոկաևին փոխանցելու որոշման մասին հայտնի էր դարձել դեռևս 2021-ի նոյեմբերի 23-ին, «Նուր Օթան»-ի քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո։

 

Էմմա Չոբանյան