Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել ՌԴ-ին SWIFT-ից անջատելն ու «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցները

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրները չեն բացառում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժմանը պատասխանելու որևէ տարբերակ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անջատումը տեղեկատվության փոխանցման միջազգային միջբանկային և SWIFT վճարային համակարգերից, ինչպես նաև պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուզում եմ հստակեցնել՝ ոչինչ չի հանվել օրակարգից», – ասել է ֆոն դեր Լյայենը CNN-ի եթերում:

Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի ամենակարևոր առևտրային գործընկերն է և ամենամեծ օտարերկրյա ներդրողը, որը կազմում է Ռուսաստանի արտաքին առևտրի մոտ 40 տոկոսը։

«Այս թվերը ցույց են տալիս, որ մենք ունենք ճնշման ուժեղ գործիք, և որ Ռուսաստանի համար շատ ցավալի կլինի, եթե Ուկրաինայի դեմ ագրեսիան սրվի»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Բացի այդ, եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերին զուգահեռ՝ նախապատրաստվում են հնարավոր վատթարագույն սցենարին։

Տաթև Ֆռանգյան