Զոհ ու վիրավորներ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին. փոխհրաձգությունն այս պահին դադարել է

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահ զորքերը սկսել են փոհրաձգությունն այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ փակել են ճանապարհը Ղրղզստանի Բատկեն շրջանի Տորթ-Կոչո շրջանում։ Կողմերը միմյանց մեղադրում են հակամարտության սրման մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

BBC-ի ղրղզական ծառայությունը հայտնում է, որ կրակոցները տեղի են ունեցել Ղրղզստանի Կոկ-Տաշ գյուղի սահմանային դիրքում։ Հաղորդվել է նաև, որ տաջիկ սահմանապահները Տորթ-Կոչո և Ուչ-Դոբո շրջաններում կիրառել են ականանետեր և նռնակներ։

Տեղի ժամանակով կեսգիշերին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ սահմանի երկու հատվածներում կրակը դադարել է, իսկ մյուս երկուսում՝ պարբերաբար կրակոցներ են լսվել։

Ղրղզստանի սահմանային ծառայությունից էլ հայտնել են, որ կողմերը բանակցություններ են վարում։ Դրանց մասնակցում են Բատկենի շրջանում Ղրղզստանի նախագահի ներկայացուցիչը և Տաջիկստանի Սուղդի շրջանի նահանգապետը, ինչպես նաև երկու կողմերի սահմանապահների ներկայացուցիչներ։ Ավելի վաղ Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Ղրղզստանի սահմանային ծառայությանը, հայտնել էր, որ տեղական ժամանակով ժամը 22:30-ին տաջիկ սահմանապահներն ու զինվորականները դեռ շարունակում են պարբերաբար կրակել ղրղզների դիրքերի ուղղությամբ։

DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ էլ՝ տարբեր տվյալներով ղրղզական կողմն ունի 7-ից 11 վիրավոր, որոնց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Տաջիկական ASIA-Plus-ի փոխանցմամբ էլ՝ Սոմոնիյոն գյուղի բնակիչը մահացել է, երբ արկն ընկել է նրա տան վրա։ Տաջիկստանի հետ սահմանային գոտուց արդեն տարհանվել է մոտ 1500 մարդ, հայտնել են Ղրղզստանի իշխանությունները։

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Սուղդի շրջանի ղեկավարի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այս պահին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանային հատվածում կրակոցները դադարել են Տաջիկստանի Սուղդի շրջանի ղեկավարի և Ղրղզստանի Բատկենի շրջանի նահանգապետի բանակցություններից հետո։

Տեղեկացվում է, որ հակամարտության կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն ուրբաթ օրը՝ ուժային կառույցների ներկայացուցիչների և սահմանամերձ շրջանների ղեկավարների մասնակցությամբ։

 

Տաթև Ֆռանգյան