90-ականներից որևէ տարի չի եղել, որ Թուրքիայի հետ կոնտակտ չլինի. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ։ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք պարտավոր ենք զբաղվել բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ, ինչպես մնացած բոլոր պետական ինստիտուտներով։ Որևէ պետություն այլընտրանք չի կարող ունենալ»,-ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին` ինչպես է վերաբերվում հնչող քննադատություններին, թե հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ԱԳ վարած քաղաքականությունը պղծում է «Եռաբլուրը», Միրզոյանը պատասխանեց, թե չի ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները։

«Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից գրեթե չի եղել որևէ տարի, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն չլինի։ Այնպես որ, խնդրում եմ, այդ հեքիաթները դրեք մի կողմ, մի՛ թույլ տվեք, որ իրենց ընդդիմադիր հռչակածները մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն»,-ասաց Միրզոյանը՝ ընդգծելով՝ բավական է ապրել խաբկանքի մեջ, քանի որ արհավիրքը, որը եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է՝ պետք է իրականությանն առերեսվել, ուղիղ խոսել իրար հետ։

Միրզոյանը նշեց, թե պետք չէ նախկինի պես գնալ-բանակցել ու գալ տանը մեկ այլ բան ասել։ Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ինչ ինքը բանակցում է, ամեն ինչի մասին հրապարակային հայտնում են։

Հարցին, թե զոհվածների ծնողներն ասում են՝ ինչպե՞ս կարող ենք թուրքերի հետ կայուն խաղաղության դարաշրջան մտնել, երբ նրանք մեր երեխաներին են սպանել, Միրզոյանն արձագանքեց, թե, իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք պետք չէ անցնել:

«Մյուս կողմից, մենք առաջին և վերջին պետությունը չենք, որ հարևանի հետ շատ երկար հակամարտություն է ունեցել: ՀՀ կառավարությունը տրամադրված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելուն։

Մենք որքան հիշենք ու հարգենք զոհվածների հիշատակը, այնուամենայնիվ, պարտավոր ենք հոգ տանել ողջերի մասին»,- նշեց ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: