Ի՞նչ կշահի հանրությունը, եթե պրոցեսի կեսին իմանա Թուրքիայի հարցով մանրամասներ. Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան-Թուրքիա երկխոսության շրջանակում բանագնաց Ռուբեն Ռուբինյանի` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չունի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին,և ուրախ կլինեն, եթե Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցի:

Հարցին, թե ինչու է հայ հանրությունն այդ մասին տեղեկանում թուրքական կողմից, Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց. «Եթե հայտարարվի գործընթացի կեսի մասին, առանց վերջանական դիրքորոշում ունենալու, դրա հավելյալ արժեքը ո՞րն է, հանրությունը կամ լրագրողական հանրույթը դրանից ի՞նչ է շահելու:

Ի՞նչ կշահեր, օրինակ՝ Factor.am-ը, եթե առաջինը, պայմանականորեն, ինձնից իմանար, որ ՀՀ-ն ստացել է հրավեր: Ավելի տրամաբանական չէ՞ր լինի, որ այդ ինֆորմացիան հասցվեր այն ժամանակ, երբ վերջնական որոշում կլիներ»:

Մանրամասները՝ տեսանյութում: