Ղազախստանի անվտանգության ուժերը անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ․ HRW

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վերջին ցույցերի և դրան հաջորդած քաղաքացիական անկարգությունների ժամանակ Ղազախստանի անվտանգության ուժերը անհամաչափ ուժ են կիրառել առնվազն չորս անգամ, ներառյալ՝ մահաբեր ուժ, ինչպիսին են կրակոցները ցուցարարների և անկարգությունների մասնակիցների ուղղությամբ, հայտնում է Human Rights Watch-ը: Ըստ այդմ՝ Ղազախստանի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում, 2022 թվականի հունվարի 4-ից 6-ը գրանցված ավելի քան 80 ստուգված տեսանյութերի վերլուծությունը ընդգծում է արդյունավետ, անկախ և անաչառ հետաքննության հրատապ անհրաժեշտությունը:

Կազմակերպության կողմից վերլուծության ենթարկված տեսանյութերից մեկում առկա է մի միջադեպի դրվագ, որը հանգեցրել է 10 մարդու սպանության, 19 հոգի վիրավորվել է: Հունվարի 15-ին Ղազախստանի դատախազությունը հայտարարել էր, որ հունվարի 4-ից 225 մարդու դիակ, այդ թվում՝ անվտանգության ուժերի 19 անդամների, հանձնվել են դիահերձարաններ։

«Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ անվտանգության ուժերը կրակ են բացել առանց որևէ ակնհայտ հիմնավորման և սպանել առնվազն 10 մարդու», – ասում է Human Rights Watch-ի հակամարտությունների և ճգնաժամերի հետազոտող Ջոնաթան Պեդնոն: « Բռնաճնշումների հետևանքով զոհերի թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է և պահանջում է արագ և արդյունավետ հետաքննություն»:

Human Rights Watch-ը ստուգել և վերլուծել է ավելի քան 80 տեսանյութ, որոնց մեծամասնությունը նկարահանվել է Ալմաթիում հունվարի 4-ից 6-ը տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցների կամ ականատեսների կողմից և տարածվել Telegram-ում, Twitter-ում, Facebook-ում կամ YouTube-ում: Դրանցից 9-ը նկարահանել են Agence France-Presse-ի լրագրողները, 1-ը տեղադրվել է համացանցում Ղազախստանի կառավարության լրատվական ծառայության կողմից: Տեղացի լրագրողները ևս մեկ տեսանյութ ուղարկել են անմիջապես Human Rights Watch-ին:

 

Տաթև Ֆռանգյան