Սուրեն Պապիկյա՞նն էլ է վարակվել կորոնավիրուսով․ պարզաբանում են նախարարությունից

Լուրեր

22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
Բոլորը

Համացանցում լուրեր են շրջանառվում, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարակվել է կորոնավիրուսով։

«Նախարարն այսօր առավոտվանից իր աշխատավայրում է, ախտանշաններ չունի։ Ամեն դեպքում, շուտով թեստ կհանձնի»,- Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հետաձգվել է «Դվին» հյուրանոցային համալիրի սրահում վաղը կայանալիք Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը։ Պատճառն այն է, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հավելենք նաև, որ երեկ հայտնի դարձավ, որ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Չի բացառվում, որ վարչապետն ու ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կորոնավիրուսով վարակվել են օրեր առաջ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողության ժամանակ։ Ի դեպ, երեկ նախարարն առանց դիմակի գերատեսչական պարգևներ էր հանձում ԶՈՒ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին:

 

Արփի Հակոբյան