Կանադան երկարաձգել է ռազմական մարզչական առաքելությունը Ուկրաինայում

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի կառավարությունը որոշել է երկարաձգել և ընդլայնել ուկրաինացի զինվորականների Unifier մարզչական առաքելությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Այսօր ես երկարացնում եմ Unifier առաքելությունը ևս երեք տարով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ կանադացի ռազմական հրահանգիչների թիվը, ի վերջո, կկրկնապատկվի՝ 200-ից հասնելով 400-ի։

Թրյուդոն նաև ասել է, որ Օտտավան կշարունակի Կիևին ոչ մահաբեր զենք մատակարարել, հետախուզական տեղեկատվության փոխանակում և աջակցություն տրամադրել կիբերհարձակումների դեմ պայքարում։ Բացի այդ, նրա խոսքով, առաջիկայում Ուկրաինա կայցելի Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

Միաժամանակ, ընդգծել է վարչապետը, կառավարությունը կողմ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանը։

«Մենք գիտենք, որ այս հակամարտության լուծումը պետք է լինի դիվանագիտական, ոչ թե ռազմական»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան