Սունդուկյանի անվան թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը:
Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերքին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես են եկել նախարար Վահրամ Դումանյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է թատրոնի վերջին տարիների ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը՝ ներառյալ սպասվելիք մեծ պրեմիերան, թատերական պաստառների միջազգային փատատոնը։
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք նոր դեմքով ենք կանգնել ապագային ընդառաջ»,-ասել է Վարդան Մկրտչյանը՝ երախտագիտության խոսք ուղղելով այն մշակութային գործիչներին, որոնց աշխատանքի ու նվիրման շնորհիվ թատրոնը կերտել է իր մեկդարյա պատմությունը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փառավոր հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին, հազարավոր հանդիսականներին:

«Մեկ դար առաջ բացվեց առաջին պետական թատրոնի վարագույրը՝ բացելով ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդում, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացում, ռեժիսորական որոնումներ ու դերասանական բացառիկ դրսևորումներ: Փառք ու խոնարհում բոլոր մեծանուն և ականավոր գործիչներին, որոնց շնորհիվ կայացան հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ թատրոնն այսօր ապրում է բովանդակային և ոճական նորոգումների իր շրջանը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ իրենց առաջնային խնդիրն է ունենալ բարեկարգ և ներկայանալի թատրոն, ուշագրավ և բարձրակարգ ներկայացումներ, կրթական-մշակութային նախագծեր և լեցուն դահլիճներ, ինչի ուղղությամբ իրականացվում են հետևողական աշխատանքներ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հորդորով ներկաները ծափողջույններով հիշել են մայր թատրոնի պատմության էջերում իրենց վաստակն ամրագրած մեծերին։

«Նրանք, ովքեր ինձնից առաջ են աշխատել, փորձել են թատրոնում պահպանել ավանդույթները և ազգային մտածողությունը: Նույնը փորձում ենք անել նաև մենք՝ բեմ բարձրացնելով թե´ համաշխարհային, թե´ ազգային գրականությունը, փոխանցելով և կիսելով մեր հույզերն ու հոգսերը»,- նշել է Արմեն Էլբակյանը։
Հյուրերին կատարումներով ողջունել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը։