ԱՄՆ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա մինչև փետրվարի կեսերը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հիացած չի լինի, եթե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժի՝ այն դեպքում, երբ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերն են սկսվում հաջորդ ամիս։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, գրում է Nationalpost-ը։

Yalta European Strategy-ի կողմից կազմակերպված առցանց զրույցի ընթացքում Շերմանն ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժելու որոշում կայացրել է, սակայն նշանները հուշում են, որ ներխուժումը կարող է տեղի ունենալ ներկա պահից մինչև փետրվարի կեսերը:

«Բոլորս տեղյակ ենք, որ Պեկինի օլիմպիական խաղերը սկսվում են փետրվարի 4-ին, բացման արարողությանը սպասվում է նախագահ Պուտինի մասնակցությունը։ Կարծում եմ՝ նախագահ Սի Ցզինպինը հիացած չէր լինի, եթե Պուտինն ընտրեր այդ պահը՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Ուստի դա կարող է ազդել նրա ժամանակի ու մտածողության վրա»,- ասել է Շերմանը։

Էմմա Չոբանյան