Դա սադրանք էր․ այս սկանդալները ստվերում են ԱԺ-ի աշխատանքը․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

-Պարո՛ն Հովակիմյան, նախ՝ Ազգային ժողովի այսօրվա միջադեպի մասին` ՔՊ-ից Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի միջև։ Ինչո՞ւ են շարունակվում այսպիսի միջադեպերը՝ հեղինակազրկելով պետական ինստիտուտները։ Մարդիկ արդեն ԱԺ–ի նիստերը դիտում են էքստրիմի կարիքը բավարարելու նպատակով, սա վտանգավոր հանգամանք չէ՞։

-Իրականում այսօրվա միջադեպը, թեկնածուն, որին առաջադրել էր ընդդիմությունը ՀՌՀ անդամի համար, ինքն ուղղակի եկել էր սադրելու։ Ես այդ ամենը հետադարձ եմ տեսել՝ տեսագրությամբ։ Մարդը եկել էր կոնկրետ վեճ, տեսարան սարքելու, հետո հայտարարելու՝ ինքն ինքնաբացարկ է հայտնում, դուռը շրխկացնելու և գնալու։ Այսինքն՝ ինքը եկել էր այդ սադրանքը սարքելու։ Ակնհայտ էր՝ ինքը խոսքն սկսում է վիրավորանքով ներկաների ու նաև բացակաների հասցեին։ Սրանից ունեցել ենք իրավիճակ, երբ ընդդիմությունը սրել է, վեճ է հարուցել, մեր գործընկերները կարող է երբեմն չկարողանան նյարդերին տիրապետել, համարժեք սադրանքին պատասխան տան։ Բայց այնպես չէ, որ խորհրդարանի դերակատարությունը միայն իշխանության գործն է։

-Ընդդիմությունն էլ երբեմն իշխանությանն է մեղադրում սադրանքի մեջ։ 

-Այս սադրանքների արդյունքում ամենաշատը տուժում է մեծամասնությունը։ Բայց եթե քաղաքական մեծամասնությունը մեկ միավոր է տուժում, ընդդիմությունը, որ սադրում է, իսկ դա հնարավոր չէ կողքից չտեսնել, և խնդրում եմ սուր խոսքի, քննադատության հետ չշփոթել։ Մի ժամանակ այնքան էին վիրավորում, մինչև քաղաքական մեծամասնությունն արձագանքի, կռվի մեջ մտնի։ Մի ժամանակ այդպես էր։ Անձ է, որ որևէ քաղաքական ապագա չունի, որ վաղուց հնարավոր ձևով վարկաբեկվել է, հիմա հնարավորություն է ստացել գալ ԱԺ և ինչ-որ բաներ անել։

-Քաղաքական պայքարը՝ քաղաքական պայքար, բայց չէ՞ որ քաղաքացիները ձեզանից, նաև՝ ընդդիմությունից, ունեն ակնկալիքներ, խոստումներ եք տվել, որոնք պետք է կատարեք։ Փոխարենը հայհոյանքներ, վիրավորանքներ, քաշքշուկ, ծեծկռտուք ենք տեսել, և ոչ մի լուրջ քննարկում՝ Հայաստանի մարտահրավերների մասին։ 

-Խորհրդարանն իր դերակատարությունն ամբողջական կատարում է, նկատի ունեմ՝ մեր մասով։ Բարեփոխումներ են, խորհրդարանական դիվանագիտություն կատարվում է, ուղղակի այդ ամենն այս վեճերի մեջ ստվերվում է։ Այս սկանդալները ստվերում են ԱԺ-ի աշխատանքը։ Երեկ ԱԺ-ում կրթության մասին շատ օգտակար քննարկում էր, և ես համոզված եմ՝ եթե այս կազմից որևէ մեկը լիներ, կարող էին գնալ, սկանդալ սարքել։ Կտապալեին այդ քննարկումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան