Փոխվարչապետ Մաթևոսյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը

Լուրեր

22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։

Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը քննարկելիս՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։