Մակրոնը հայտարարել է, որ ՌԴ-ի համար գինը շատ բարձր կլինի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կա «շատ ամուր միասնություն»՝ Ռուսաստան-Ուկրաինա անվտանգության ճգնաժամի շուրջ լարվածությունը թուլացնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ «հարձակման դեպքում պատասխան կլինի, և դրա գինը (Ռուսաստանի համար) շատ բարձր կլինի»:

«Մենք միաժամանակ պատրաստում ենք ընդհանուր արձագանքն ու պատասխանը հարձակման դեպքում»,- ընդգծել է նա՝ պնդելով, որ Արևմուտքն «ամբողջովին միասնական է» և կրկնելով լարվածության թուլացման համատեղ կոչը։ Մակրոնը հաստատել է, որ ուրբաթ հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը ևս հայտարարել է, որ զրույցը կկայանա։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ցանկանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում առաջարկել «ապաէսկալացիայի ճանապարհային քարտեզ»:

Իսկ Գերմանիայի կանցլերը հարցին՝ Բեռլինը հրաժարվո՞ւմ է զենք ուղարկել Ուկրաինային, պատասխանել է, որ երկիրը գործում է սկզբունքային տեսանկյունից, որը, բնականաբար, «բխում է այս վերջին տարիների և տասնամյակների զարգացումից», ինչը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար նրա պատասխանատվության հետ:

Տաթև Ֆռանգյան