Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է Բելառուսի հետ սահմանին կրակոցների մասին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ սահմանին բելառուս զինվորները կրակ են բացել հրազենից՝ տեսնելով լեհ սահմանապահներին։

«Գիշերը Չերեմխայի սահմանային հատվածում բելառուս զինվորները, տեսնելով լեհ պարեկներին, կրակել են հրազենից»,- ասվում է Լեհաստանի սահմանապահ ծառայության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում 12 մարդ փորձել է ապօրինի հատել լեհ-բելառուսական սահմանը։ Նրանք Իրաքի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։ Օրինախախտները բերման են ենթարկվել։

Հիշեցնենք՝ Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմաններին ճգնաժամը, որտեղ անցյալ տարեսկզբից ներգաղթյալներ են կուտակված, կտրուկ սրվել է անցյալ տարվա նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել է Լեհաստանի սահմանին, նրանցից ոմանք փորձել են ուժով մտնել Լեհաստան՝ ճեղքելով փշալարը։

Վերջին ամիսներին միգրանտները պարբերաբար փորձում են փոքր խմբերով մտնել Լեհաստանի տարածք։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում անօրինական ներգաղթյալների կողմից Բելառուսից անօրինական մուտք գործելու շուրջ 40 հազար փորձ է գրանցվել։ Մեկ տարի առաջ այս թիվն ընդամենը 122 էր։

Տաթև Ֆռանգյան