«Սա թունավոր ցեխ է». Ռուբիկ Հակոբյանը՝ խորհրդարանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ: Ռուբեն Հակոբյանը միջադեպից հետո որոշել է հանել է իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ:

«Երկու օր է՝ հանձնաժողովում քննարկվում է ՀՌՀ անդամի թեկնածուի հարցը, սակայն այս ընթացքում օրակարգային որևէ քննարկում այդպես էլ չեղավ, ամբողջությամբ քաղաքական ուղղվածություն տվեցին հարցին, իրենց հատուկ շեշտադրումներով վիրավորանքներ, հայհոյանքներ, մեղադրանքներ հնչեցրին: Ես եկել էի, որ պատասխանեի այդ մեղադրանքներին և այս երկու օրվա քննարկումները ցույց տվեցին, որ ես պետք է հանեմ իմ թեկնածությունը՝ շնորհակալություն հայտնելով երկու խմբակցություններին։ Չգիտեմ՝ դա լսելի դարձավ, թե ոչ, բայց ես հանեցի իմ թեկնածությունը, ինչը կիսատ մնաց՝ մի քանի մեղադրանքների, վիրավորանքների պատճառով»,- նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունն այս պաշտոնին առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:

Հակոբյանն անդրադարձավ նաև Պետրոս Ղազարյանի հետ կապված միջադեպին, որը տեղի էր ունեցել 2019-ին:

«Խորհրդային Միության ժամանակ այսպիսի բան կար՝ «թունավոր ցեխում» աշխատողներին բոնուս էին տալիս կամ մածուն, կաթ էին տալիս: Ես 4 գումարումների պատգամավոր եմ եղել, և այս օրերին հասկացա, որ սա «թունավոր ցեխ է», հատկապես այդ հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահի պահվածքով:

Եվ փորձում է ինձ բարոյականության ու էթիկայի գնահատականներ տալ մի մարդ, որը օգոստոսի 25-ին տեսաք, թե ինչ այլանդակ պահվածք ցուցաբերեց:

Գործ ունենք մի թիմի հետ, որն ուղղակի ուսապարկերի համույթ է՝ ինչպես բնութագրել է Վահագն Ալեքսանյանը: Օր առաջ մեր պետությունը, մեր ժողովուրդը այս արհավիրքներից պետք է ազատվի»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: