Ալեքսեյ Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայր Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացվում է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը (ФСИН) նախօրեին պահանջել էր նրա պայմանական ազատազրկումը փոխարինել իրականով։ Ընդդիմադիր գործչի եղբայրն օգոստոսին դատապարտվել էր «սանիտարական գործով»։ Տեղեկացվում է, որ հետախուզումը կապված է քրեական գործի հետ, սակայն չի նշվում, թե կոնկրետ որ գործի մասին է խոսքը։

Օլեգ Նավալնիի փաստաբան Նիկոս Պարասկևովը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալների բազայում հայտնվելու պատճառը քրեական ուղղիչ տեսչության կողմից իրականացված ստուգման ժամանակ նրա՝ բնակության վայրից բացակայությունն է։

«Ըստ հաղորդագրության՝ Նավալնին իսկապես չի գրանցվել, իսկ հետախուզման մեջ է հայտնվել այն պատճառով, որ տեսչությունն այցելել է նրա բնակության վայր և, ըստ երևույթին, նրան այնտեղ չի գտել»,- ասել է փաստաբանը։

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ քրեական ուղղիչ տեսչությունը դիմել է դատարան՝ «սանիտարական գործով» Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխելու միջնորդությամբ։

«Լյուբլինսկի շրջանային դատարանը նյութեր է ստացել Նավալնի Օլեգ Անատոլևիչի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացնելու մասին»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դատարանի կայքում տեղադրված գործի քարտում նշվում է, որ միջնորդությունը ներկայացվել է «իր վրա դրված պարտականությունները չկատարելու, վնասի հատուցումից խուսափելու կամ նոր հանցագործություն կատարելու կապակցությամբ»։