ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Էրդողանին վիրավորելու համար թուրք հայտնի լրագրողի կալանավորմանը

Լուրեր

22.08.2026 | 10:01
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսնն անդրադարձել է թուրք հայտնի լրագրող Սեդեֆ Քաբաշի կալանավորմանը։ Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Մասնավորապես, լրագրողները հիշեցրել են, որ թուրք հայտնի լրագրողը կալանավորվել է՝ նախագահ Էրդողանին վիրավորելու համար, իսկ պետական գործակալությունը տուգանել հեռուստաալիքին, որտեղ նա աշխատում է։ Բացի այդ, ևս մեկ դեպք էլ առնչվում է հայտնի երաժշտի, որը սպառնալիքներ է ստանում իսլամիստներից ու ազգայնական խմբերից՝ որոշ ժամանակ առաջ արված գրառման համար, և նախագահ Էրդողանը սպառնացել է նրան լռեցնել։

«Փաստ է՝ մենք հավատում ենք, որ խոսքի ազատությունն ամրապնդում է ժողովրդավարությունը և կարիք ունի պաշտպանվելու, եթե նույնիսկ պարունակում է բառեր, որոնք կարող են որոշները հակասական կամ անհարմար համարել։ Մենք տեղյակ ենք և հիասթափված Սեդեֆ Քաբաշի ձերբակալության կապակցությամբ։ Այդ սկզբունքները հավասարապես վերաբերվում են Թուրքիային, ինչպես մյուս երկրներին»,- ասել է Նեդ Փրայսը։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը հայտնի հեռուստալրագրող Սեդաֆ Քաբաշին կալանավորելու որոշում է կայացրել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

Քաբաշը, մասնավորապես, հեռուստաեթերում և թվիթերյան գրառմամբ ասել էր․ «Եզը կարող է իր ճանապարհը գտնել դեպի պալատ, սակայն դա նրան թագավոր չի դարձնում։ Սա, սակայն, պալատն է վերածում գոմի»։

Ավելի ուշ լրագրողն ասել է, որ իր խոսքերն ասացվածք են, և նախագահին վիրավորելու մտադրություն չի ունեցել։

Էմմա Չոբանյան