Թուրքիայում հայտնի հեռուստալրագրողին կալանավորել են Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Թուրքական դատարանը հայտնի հեռուստալրագրող Սեդաֆ Քաբաշին բանտարկելու որոշում է կայացրել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ոստիկանությունը առավոտյան ժամը 2-ի սահմաններում ձերբակալել է նրան ու տարել Ստամբուլի ոստիկանության գլխավոր բաժանմունք՝ նախքան նրան քաղաքի գլխավոր դատարան տեղափոխելը, որտեղ էլ դատարանը պաշտոնապես որոշել է նրան կալանավորել։

Ենթադրյալ վիրավորանքը, որ Քաբաշն արտահայտել է և՛ հեռուստատեսությամբ, և՛ թվիթերյան իր էջում, արժանացել է կառավարության անդամների դատապարտմանը։

Նա, մասավորապես, ասել է․ «Եզը կարող է իր ճանապարհը գտնել դեպի պալատ, սակայն դա նրան թագավոր չի դարձնում։ Սա, սակայն, պալատն է վերածում գոմի»։

Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը, որի եթերում  Քաբաշն արել է այդ արտահայտությունը, քննադատել է լրագրողի կալանավորումը։

«Նրա ձերբակալումը գիշերը ժամը 2-ին մի ասացվածքի պատճառով անընդունելի է։ Սա փորձ է՝ վախեցնել լրագրողներին, մեդիային ու հասարակությանը»,- գրել է նա թվիթերյան իր էջում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Ֆահրեթթին Ալթունն էլ գրել է հետևյալը․ «Այսպես կոչված լրագրողը վիրավորում է մեր նախագահին հեռուստաալիքով, որը այլ նպատակ չունի, քան ատելություն տարածելը։ Ես դատապարտում եմ այս անբարոյականությունն ամենախիստ ձևով։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անպատատասխանատու»։

Նշենք, որ հազարավոր մարդիկ մեղադրվել և դատապարտվել են Էրդողանին վիրավորելու հանցագործության համար՝ վարչապետից նախագահ դառնալու յոթ տարվա ընթացքում։ 2020 թվականին 31․297 հետաքննություն է իրականացվել, հարուցվել է 7․790 գործ, 3․325 մարդ դատապարտվել է։ 2014-ից ի վեր Էրդողանին վիրավորելու համար 160․169 հետաքննություն է իրականացվել։

Էմմա Չոբանյան