Քոչարյանին Թալեաթի հետ համեմատեիք կամ նշեիք, որ Ալիևից քիչ հայ է սպանել. Ղազարյանը՝ Հակոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում շարունակվում է քննարկվել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:

«Ի՞նչ եք մտածում ձեր առաջադրած թեկնածուի արտահայտությունների մասին, ով հայ մարդկանց՝ բազմաչարչար ժողովրդի մասին ասում է՝ «խառնամբոխ»: Էլ չեմ խոսում նրա այն բառերի մասին, որոնց դիմաց բառարանում գրված է գռհկ. այսինքն՝ գռեհկաբանություն»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը և հավելեց, որ չի հավատում, որ Հակոբյանը դեմ է գռեհիկ խոսքին:

Պատգամավորը հավելեց, որ իր դիտարկմամբ՝ Հակոբյանի երեկվա խոսքը լի էր խտրականութամբ:

«Ի՞նչ է նշանակում՝ 25 տարին լրացած անձինք չեն կարող հեղինակություն վայելել: Կարող է այնպես պատահի, որ 80 տարեկանը լրացածն էլ հեղինակություն չվայելի: Դուք գիտե՞ք, որ Եղիշե Չարենցը «Երկիր Նաիրին» 25 տարեկանում է գրել, գիտե՞ք՝ այդ տարիքում արդեն գրե՞լ էր «Դանթեական առասպելը», «Կապուտաչյա հայրենիքը», «Խելագարված ամբոխները», բացե՞լ եք այդ ժամանակվա մամուլը, նա հեղինակություն վայելո՞ւմ էր մշակույթի ոլորտում, թե՞ չէ: Հորդորում եմ բացել Պոլսի մամուլը, տեսնել՝ 19-ամյա Դուրյանը հեղինակություն վայելո՞ւմ էր, թե՞ չէր վայելում, Թումանյանը, որ «Շունն ու կատուն» էր հեղինակել 17 տարեկանում, հեղինակություն վայելո՞ւմ էր:

Մարդկանց անընդհատ իրենց երիտասարդ տարիքն ու իգական սեռը հիշեցնելով դոմինանտություն հաստատելու ձեր ձախորդ փորձերը ճչում են, որ դուք չեք կարող պահպանել խտրականության արգելքի մասին պահանջը, ինքներդ եք խտրականություն տարածում»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց նաև, որ իր համար տարակուսելի էր նաև, որ Ռուբիկ Հակոբյանը Մարտի 1-ը համեմատել է 44-օրյա պատերազմի հետ ու համեմատել նաև զոհերի թիվը: «Իհարկե, եթե Քոչարյանի գործունեությունը համեմատեք Ալիևի հետ, կարող է վերջում պարզվել, որ Քոչարյանն ավելի քիչ հայ է սպանել, քան Ալիևը: Ես առաջարկում եմ մյուս անգամ համեստություն չանել և համեմատել Թալեաթի հետ, գուցե այդպես ավելի դրական լույսի ներքո հնարավորություն ունենա հանդես գալու»,- ասաց Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: