Փաշինյանը՝ Մարտի 1-ի գործով իր վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։

«Իրականում Մարտի 1-ի գործով արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղավ, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով նշված անձանց արդարացնելու համար»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին։

Փաշինյանը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը իրեն մեղադրում է բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն էին իրեն վերագրում։

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է, արձանագրելով, որ բոլոր ելույթները, որ ես ունեցել եմ այդ ժամանակահատվածում, դրանք տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, նախկին կառավարությունը որևէ ձևով չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ Մարտի 1-ի գործով, այո, որոշումներ էլի կլինեն, բայց իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն իսկ արդարացվել են։ Ես նույնպես հետևողական եմ լինելու, որպեսզի իմ գործով դիմեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումները, որ եղել են և վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ը անդրադարձել է, արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքն եղել է քաղաքական բանտարկյալ։

«Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- եզրափակեց Փաշինյանը։