Կրեմլն արձագանքել է ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում իր ներկայությունն ավելացնելու մասին հայտարարություններին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Զորքերի ավելացման, ուժերն ու միջոցները դեպի արևելյան թև քաշելու մասին ՆԱՏՕ-ի հայտարարություններն ուժեղացնում են անվտանգության ոլորտում լարվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, մենք միասին տեսնում ենք հայտարարություն, որը հրապարակում է ՆԱՏՕ-ն՝ զորամիավորման ավելացման և ուժերն ու միջոցներն արևելյան թևում կենտրոնացնելու մասին։ Այս ամենը բերում է լարվածության աճի։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, ինչ անում ենք մենք՝ Ռուսաստանը։ Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, ինչ անում են ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, և այն տեղեկատվության հաշվին, ինչը նրանք տարածում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ակտիվությունը Ռուսաստանի սահմաններին չի կարող անտեսվել ռուս զինվորականների կողմից։

«Նման գործողությունները և ՆԱՏՕ-ի ակտիվության աճը մեր սահմանների մոտ չեն կարող անտեսվել մեր զինվորականների կողմից, որոնք պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հավելենք, որ այսօր ՆԱՏՕ-ն հայտարարություն էր տարածել, որ ուժեղացնում է իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Մի շարք երկրներ լրացուցիչ նավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում տեղակայման վայրեր։

Էմմա Չոբանյան