Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն չճնշեց մեր հեղափոխությունը․ քանի որ բռնության ոչ մի դեպք չի եղել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանին ձեռնտու է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով Factor.am- ի հարցին, թե ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում ՀՀ որևէ իշխանություն արդյո՞ք կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ ուժերին՝ վարչապետն ասաց. «Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում ունեցել ենք իշխանության կամ կառավարության համար անցանկալի զարգացումներ: Մենք գործնականում ի ցույց ենք դրել այդ իրավիճակները հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը:

Նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ գրոհի են ենթարկվել կառավարությունը, Ազգային ժողովը, կառավարական առանձնատունը, մահափորձ է տեղի ունեցել ԱԺ նախագահի նկատմամբ, Հայաստանում իշխանության կողմից ոչ մի կրակոց չի հնչել, ՀՀ կառավարությունն ուժային ոչ մի գործողություն չի իրականացվել: Ճանապարհներ են փակված եղել, և ճանապարհները բացելու ոչ մի գործողություն տեղի չի ունեցել: Մենք արդեն ցույց ենք տվել ներքաղաքական, ներքին խնդիրները լուծելու մեր գործիքակազմը: Մենք գնացել ենք արտահերթ ընտրությունների: Մեր իրավապահ մարմիններն իրենց բարձրության վրա են եղել»:

Թե 2018 թվականին ինչու ՀԱՊԿ-ը հեղափոխությունը չճնշեց, Փաշինյանը փաստեց, որ 2018 թվականին Հայաստանում բռնության ոչ մի դեպք տեղի չի ունեցել: «Երբ որոշում ենք կայացրել խաղաղապահ առաքելություն ուղարկել Հայաստան, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, կային զոհեր»:

Վարչապետը հիշեցրեց, որ իր կառավարության առաջին օրվանից հայկական կողմի գործունեությունը ՀԱՊԿ-ում ուղղված է եղել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը:

«Տարօրինակ կլիներ, եթե առաջին անգամ նման իրավիճակ լիներ, և Հայաստանն ասեր, որ դեմ է: Հայաստանին ձեռնտու է, որ ՀԱՊԿ լինի, լինի արդյունավետ և գործող համակարգ: Սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը  հստակ արձանագրել է, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինեl ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, այլ կարող են զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ: «Հայաստանի զինուժը Ղազախստանում զբաղվել է հացի գործարանի պաշտպանությամբ, և չեմ կարծում, որ դրա մեջ որևէ դատապարտելի բան կա: Հացի գործարանի պահպանությունը որևէ ձևով չի ազդում ներքաղաքական գործընթացի վրա»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: