Որն էր Արմեն Սարգսյանի անակնկալ հրաժարականի իրական պատճառը. կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը չորս տարի պաշտոնավարելուց հետո երեկ երեկոյան՝ ոչ աշխատանքային օրով, անակնկալ կերպով հայտարարեց հրաժարականի մասին: Քաղաքացիներին հրաժարականի մասին Լոնդոնից տեղեկացրած Արմեն Սարգսյանը հեռանում է՝ անթաքույց հայտարարելով, որ չունի լիազորություններ ու գործիքներ, որոնցով կկարողանար ազդել ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա:

«Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ: Իրականություն, որտեղ նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին»,- մասնավորապես, ասվում է նախագահի հայտարարությունում։

Արմեն Սարգսյանը չի թաքցնում, որ հրաժարականի որոշումը կայացրել է նաև այն պատճառով, որ քաղաքական ուժերի կողմից իր և իր ընտանիքի անդամները թիրախավորվել են, իսկ իր գործունեությունը որակվել է որպես սպառնալիք:

«Պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա: Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից»,- նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանը հեռանում է՝ չսպասելով պաշտոնավարման ժամկետի ավարտին: Սահմանադրությամբ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, Արմեն Սարգսյանը պաշտոնավարեց միայն չորս տարի: Արմեն Սարգսյանի հրաժարականը համընկավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ: Թեև բովանդակային առումով հայտնի չէ, թե Մայր օրենքում ինչն է փոխվելու, սակայն Փաշինյանն ու Սարգսյանն անհամաձայնություններ ունեն երկրի կառավարման մոդելի վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը, կողմ լինելով նախագահի ինստիտուտի հզորացմանը, հրաժարականի տեքստում էլ հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններով հանրապետության նախագահի լիազորությունները կընդլայնվեն:

Արմեն Սարգսյանի հրաժարականն այնքան անսպասելի էր, որ անգամ տեղեկատավական արտահոսք չեղավ՝ մինչ պաշտոնական հայտարարության հրապարակումը: Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նախագահն իր որոշումը Նիկոլ Փաշինյանի հետ չի էլ համաձայնեցրել:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանի խոսքերը, թե իր գործունեությունը համարում են սպառնալիք, ուղղված են Նիկոլ Փաշինյանին: Բաղդասարյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանին թույլ չեն տվել իր կապերն օգտագործելով՝ փոփոխություններ կատարել արտաքին քաղաքական ճակատում:

Ուշագրավ է, որ իր լիազորություններից դժգոհող Արմեն Սարգսյանը 2018 թվականի փետրվարին, երբ չէր ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում, առանձնակի կարևորությամբ էր խոսում նախագահին տրվող սահմանափակ հնարավորությունների մասին: Նա հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ՀՀ նախագահը շատ մեծ լծակներ ունի: Բնականաբար, դժվար թե այդ պահին Արմեն Սարգսյանը տեղյակ չլիներ, թե 2015-ի Սահմանադրության փոփոխությամբ ինչ լիազորություններ է ունենալու ինքը:

Արմեն Սարգսյանը, ըստ Բաղդասարյանի, ակնարկում է այնպիսի լիազորությունների մասին, որոնք հնարավոր է տալ քաղաքական որշմամբ, ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը տվեց Ռուբեն Ռուբինյանին՝ Թուրքիայի հետ  բանակցելու համար:

Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել նաև առողջական վիճակով, կարծում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա, այդուհանդերձ, ընդգծում է՝ երկու առանցքային՝ նախագահի և ՄԻՊ-ի պաշտոններում իշխանությունների կողմից ընդունելի թեկնածուների ընտրությունը պետությունը տանելու է միահեծան կառավարման:

Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չվերցնի, ապա փետրվարի վերջին տասնօրյակում ԱԺ-ն նոր նախագահ կընտրի: Թե ով կփոխարինի Արմեն Սարգսյանին, հայտնի չէ, խորհրդարանական ուժերը դեռ չեն հայտնում իրենց թեկնածուների մասին: Այդուհանդերձ, Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից հետո կլինի երկորդ նախագահը, որն այս պաշտոնում ընտրվել է ՀՀ քաղաքացիությունը հաստատող վիճահարույց փաստաթղթերով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան