Շիրակի մարզում մեկնարկում է սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներն ու համայնքների ղեկավարները, տեղեկացնում են մարզպետարանից։
Հանդիպման օրակարգային առաջին թեման վերաբերել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերին։

«Մեկնարկում է սուբվենցիոն հայտերրի ընդունման գործընթացը և այս տարի որոշակի փոփոխություններ կան ֆինանսավորման համամասնության, սահմանամերձ համայնքներում ծրագրերի իրականացման առումով։ Կարծում եմ՝ համատեղ քննարկումների արդյունքում կկարողանանք անել առավելագույնը այս աշխատանքային տարում համայնքներում տարատեսակ խնդիրների լուծման համար։ Համագործակցությամբ ու առաջնայնությունների մեջ առավելապես օբյեկտիվություն պահպանելով պետք է առաջ գնանք»,- նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին՝ նշելով, որ չնայած տարին սպասվածից ձյունառատ է եղել և օբյեկտիվորեն դժվարություններ է առաջացրել սպասարկող ընկերությունների աշխատանքում, սակայն քաղաքացիների դժգոհությունները ևս օբյեկտիվ են և պետք է ամեն ինչ անել այս աշխատանքներում չթերանալու համար։

Անդրադարձ է կատարվել թափառող շների խնդրին, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում կատարված օրենսդրական փոփոխություններին։ Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին այս հարցերում լինել առավել հետևողական։