Ռուբլին կտրուկ արժեզրկվել է

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երկուշաբթի առավոտյան ռուսական ֆոնդային շուկան կրկին սկսել է անկում գրանցել, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ առավելագույնս էժանացել է 2020 թվականի աշնանից ի վեր։ Ռուսաստանի բանկը սրան արձագանքել է՝ կասեցնելով արտարժույթի գնումը։

Այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում ուժեղացված ներկայության մասին հայտարարությունների ֆոնին՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դոլարի փոխարժեքը 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացել է 79 ռուբլուց, իսկ եվրոյի փոխարժեքը հուլիսի 20-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 89 ռուբլին։

Էժանանում են նաև ռուսական խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը․ Սբերբանկի արժեթղթերն արժեզրկվել են մինչև 6,8%-ով, Նորիլսկի նիկելինը՝ 5,4%-ով, Գազպրոմինը՝ 8,2%-ով։

Ռուսական ֆոնդային շուկայի նախորդ խոշոր անկումը տեղի էր ունեցել հունվարի 18-ին. այդ օրն այն գրանցեց ամենալուրջ անկումը 2020 թվականի մարտից ի վեր և կորցրեց նախորդ տարվա ողջ աճը: Աշնանը դրան նախորդել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջև Եվրոպայում անվտանգության կառույցի շուրջ բանակցությունները, որոնք ոչ մի արդյունք չեն տվել։

Տաթև Ֆռանգյան