Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության հասնելը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության հասնելը, սակայն այդ հարցը պետք է քննարկվի միջուկային գործարքից առանձին։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում [բանտերում] գտնվող Իրանի քաղաքացիների վիճակին, ապա մենք առաջին իսկ օրվանից հայտնել ենք մեր մտահոգությունն այս հարցի վերաբերյալ։ Այս թեման մնում է մեր օրակարգում, սակայն, բնականաբար, դրանք տարբեր հարցեր են»,- ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ «եթե հակառակ կողմը ցանկություն ցուցաբերի, ապա երկու հարցերի շուրջ էլ հնարավոր է շուտափույթ համաձայնություն»։

Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը չազատի ԱՄՆ չորս քաղաքացիներին։ Ըստ ամերիկացիների՝ Իսլամական Հանրապետությունը պատանդ է պահում այդ մարդկանց։

Տաթև Ֆռանգյան