ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ ուժեր են ուղարկում Արևելյան Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարվածության ֆոնին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին ասվում է դաշինքի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստվածության և լրացուցիչ նավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արևելյան Եվրոպայի տեղակայման վայրեր՝ այդպիսով ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը՝ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ուժերի շարունակական կուտակման ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ, մասնավորապես, Դանիան ֆրեգատ է ուղարկում Բալթյան երկրներ և չորս F-16 կործանիչ՝ Լիտվա, իսկ Իսպանիան նավեր է ուղարկում, նաև դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հնարավորությունը։ Ֆրանսիան հայտարարել է Ռումինիա ուժեր տեղափոխելու պատրաստակամության մասին, Նիդերլանդները երկու F-35 կործանիչ է ուղարկում Բուլղարիա, նավերն ու ցամաքային ուժերը բերվում են մարտական պատրաստվածության, իսկ ԱՄՆ-ն ուսումնասիրում է դաշինքի արևելյան թևում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ողջունում է այդ քայլը։

«ՆԱՏՕ-ն կշարունակի բոլոր անհրաժեշտ միջոցներն ձեռնարկել՝ պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ՝ դաշինքի արևելյան թևն ամրացնելով։ Մենք միշտ արձագանքելու ենք մեր անվտանգության միջավայրի ցանկացած վատթարացման, ներառյալ՝ մեր հավաքական պաշտպանության ուժեղացման միջոցով»,- ասել է Ստոլտենբերգը։

Էմմա Չոբանյան