Վրաստանի Բախմարո գյուղում ձյան շերտի բարձրությունը հասել է 4 մետրի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Վրաստանի Գուրիայի շրջանի Բախմարո լեռնային գյուղում այնքան շատ ձյուն է տեղացել, որ ձնակույտերի բարձրությունը հասել է մոտ 4 մետրի։ Այս մասին հայտնում են տեղի բնակիչները Facebook սոցիալական ցանցում։

Հրապարակված լուսանկարներում ձյան շերտը փակել է բնակելի շենքերի դռներն ու պատուհանները։ Սոցցանցում ստեղծված «Բախմարո» խմբում քաղաքացիներն իշխանություններից պահանջում են մաքրել ձյունը։ Ոմանք դժգոհում են, որ ձյունը վնասել է ճակատային շքամուտքերը և շրջակա ենթակառուցվածքները։

Ձյան առատ տեղումների պատճառով վերջին շրջանում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել շրջանի բոլոր բնակավայրերում՝ Օզուրգեթիում, Լանչխութիում և Չոխաթաուրիում։ Բնակչության մի մասի էլեկտրամատակարարումն արդեն վերսկսվել է։

Energo-pro Georgia ընկերության տվյալներով՝ մնացյալ բաժանորդների էլեկտրամատակարարումը շուտով կվերականգնվի։

Տաթև Ֆռանգյան