Կարող են լինել նոր փաստաթղթեր, որոնցից Արմեն Սարգսյանը խուսափեց. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին, նաև Հանրապետության նախագահի անգործության և նրա լուռ համաձայնության հետևանք են»,- Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադարձավ հանրապետության նախագահի հրաժարականին։

«ՀՀ նախագահի գործունեության կամ ավելի շուտ՝ անգործության վերջին երեք տարիների դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ ինքը լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։ Որքան էլ ինքը տեքստի մեջ ակնարկներ կատարի, հղում տա Սահմանադրությանը, իր ու իր ընտանիքի նկատմամբ վերաբերմունքին, ես գտնում եմ, որ այնուամենայնիվ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը և ինքն ուներ և արարողակարգային, և ուղղակի պարտականություններ՝ Սահամանդրությունը պահելու, նաև ՀՀ անվտանգության ու տարածքային ամբողջակնության երաշխիք հանդիսանալու։ Ինքն իր պարտականությունները չի կատարել:

Ես գտնում եմ, որ ինքն իր գիտելիքներով հնարավորություն ուներ ուսումնասիրել Սահմանադրությունը և իր պարտականությունները կատարել։ Դա նշանակում է, որ կամ նրանք ներկայիս կառավարության հետ ունեցել են պայմանավորվածություններ, կամ կարող է պատահել առերևույթ ճնշումներ են եղել, կամ էլ ինքն իր պարտականությունները պարզապես չի կատարել և թերացել է։ Ինչ վերաբերում է նրա՝ հրաժարական տալուն, և աշխարհաքաղաքական, և ներքաղաքական պայմաններ կարող են լինել։ Կարող են լինել նոր փաստաթղթեր, որից ինքը խուսափում է»,- հայտարարեց Օհանյանը։

«Ես ցավում եմ, որ Արմեն Սարգսյանը հրաժարականը տվել է դրսից, չգիտեմ ինչն է պատճառ եղել, ինքն առողջական որևէ խնդիր չունի։ Կամ եթե ունի, ինքը պետք է բացատրի դրա մասին։ Բայց այսօրվա մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ պետության գլուխն իր պարտականությունները կատարի։ Եթե ինքն ապացուցելու ինչ-որ բան ունի՝ վերաբերող հայ ժողովրդի ապագային, ընդհակառակը, ինքը պետք է լինի այստեղ, շարունակի իր գործունեությունը և ապացուցի, թե ինքն ինչ նպատակներ ունի»,- հավելեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը կարող էր նախագահական ինստիտուտը զսպող մեխանիզմի վերածել, որը ՀՀ-ում թույլ չէր տա բավական լուրջ թերություններ։ «Նա իր լուռ համաձայնությանբ կամ կառավարության հետ համագործակցությամբ բավական ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա։ Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները, թույլ են տալիս ասել, որ մակերեսորեն են վերաբերվել այդ հարցին։ Երկրորդ, նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին։ Եվ ինքը խուսափում է այդ ամենից։ Եվ երրորդ, նրա հրաժարականից հետո հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն։ Եվ այդ ընտրություններում մեր ընդդիմադիր դաշինքն իր խոսքը կասի»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանն ասաց, որ քննարկումից հետո կպատասխանեն հարցին՝ թեկնածու առաջադրելու են, թե ոչ։ Ըստ նրա՝ Հանրապետության նախագահ պետք է ընտրվի մարդ, ով մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում։

Մանրամասները՝ տեսանյութում: